Միջազգային

Պեդրո Ագրամունտը հեռացավ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Պեդրո Ագրամունտը հեռացավ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-գրել Է Ագրամունտը Twitter-ի իր օգտահաշվում:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք Է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չԷր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից:

Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել Էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար:

Ագրամունտի անվան հետեն կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում