Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը (ICAN): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին Օսլոյում հայտարարել Է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը:

«Մրցանակը շնորհվել Է Միջուկային զենքի ցանկացած կիրառման աղետալի հումանիտար հետեւանքների նկատմամբ ուշադրություն հրավիրելու եւ այդօրինակ զենքի արգելման պայմանագրի ընդունման հասնելուն ուղղված նորարական ջանքերի համար»,-ասել Է նա:

Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, շնորհվում Է այն «անձին, որն առավել մեծ հաջողությունների Է հասել կամ մյուսներից ավելին Է արել ժողովուրդների համախմբման եւ գործող բանակների թվաքանակի կրճատման գործում, ինչպես նաեւ խաղաղության կոնգրեսների անցկացման եւ դրանց վրա ուշադրություն հրավիրելու համար»:

Այս տարի մրցանակի համար առաջադրվել Էր 318 թեկնածու, այդ թվում՝ 103 կազմակերպություն: 2016 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էր դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը «այն վճռական ջանքերի համար, որոնք նպատակամղված Էին երկրում ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]