Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել Է քիմիայի բնագավառում 2017 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակն ստացել են Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը եւ Ռիչարդ Հենդերսոնը՝ «բարձր լուծաչափի կրիոԷլեկտրոնային միկրոսկոպիայի զարգացման համար՝ լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով» ձեւակերպմամբ: ԿրիոԷլեկտրոնային միկրոսկոպիան այսօրվա դրությամբ բջիջների եւ մոլեկուլների առանձնահատությունների ուսումնասիրման գլխավոր մեթոդներից մեկն Է:

Նման մանրադիտակի շնորհիվ գիտնականները կարող են հետեւել կենդանի բիոմոլեկուլներին եւ ուսումնասիրել բջիջներում սպիտակուցների եռաչափ արտացոլումները: Նոբելյան մրցանակի հաջորդ դափնեկիրը՝ գրականության բնագավառում, կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Photo Copyright: © Willy Blanchard, EMF, University of Lausanne


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am