Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալը հանձնարարություն է ստացել Ազգային հետախուզական ծառայությունից. կասկածյալ

Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալը հանձնարարություն է ստացել 
Ազգային հետախուզական ծառայությունից. կասկածյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ նոր բացահայտումներ են արվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը, հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած լսումների ժամանակ ցուցմունք է տվել կալանավորված կասկածյալ, Fox Tv-ի թուրքական ծառայության լրատվական ծրագրերի տնօրեն Էրջան Գյունը:

Նա հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում ձերբակալված լինելու ժամանակ նույն խցում է եղել ժանդարմերիայի աշխատակիցներից մեկի՝ Վեյսել Շահինի հետ: Վերջինս նրան հայտնել է, թե Յասին Հայալը, ով ցմահ ազատազրկված է մարդասպան Օգյուն Սամասթին «Հրանտ Դինքի սպանությանը դրդելու» մեղադրանքով, պարբերաբար այցելել է Տրապիզոնում Ազգային հետախուզական ծառայության գրասենյակ:

Ի պատասխան Էրջան Գյունի այս հայտարարության՝ դատավորը խոսելու իրավունք է տվել Վեյսել Շահինին, ով էլ հայտարարել է, թե երբևէ նման բան չի ասել Գյունին:

Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն Էրջան Գյունից հարցրել է Վեյսել Շահինի հետ հանդիպման մասին, ինչին ի պատասխան Fox Tv-ի թուրքական ծառայության լրատվական ծրագրերի տնօրենն ասել է. «Վեյսել Շահինի հետ նույն բանտախցում էինք: Ինձ ասաց, որ սպանությունից 15 օր առաջ Ազգային հետախուզական ծառայությունը Յասին Հայալին հանձնարարություն է տվել, Հայալն էլ շարունակ գալիս-գնում էր ծառայության գրասենյակ: Սակայն նա չհստակեցրեց, թե ինչ հանձնարարություն է ստացել Հայալը: Չասաց նաև, թե ումից է դա իմացել՝ ընդգծելով, որ գլուխը չի ցանկանում ցավի տակ դնել»:

Դինքի գործով հերթական դատական նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 5-ին և 6-ին:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012
թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014
թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ  բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]