1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լաս Վեգասում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պադոկը

Լաս Վեգասում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա ամերիկացի Սթիվեն 
Պադոկը
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում Էր Լաս Վեգասի շրջանում եւ հայտնի չԷր ոստիկանությանը: Ներկայում նա սպանված Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Լաս Վեգասի իրավապահ մարմիններին հայտնի Է հյուրանոցի պատուհանից կրակ բացած տղամարդու ինքնությունը, եւ նրանք փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ:
Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ Է զոհվել եւ ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի Է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ Էր ընթանում:
Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ Էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]