Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Ասանժը հայտնել Է Կատալոնիայում 700 հազար լրացված քվեաթերթիկների առգրավման մասին

 Ասանժը հայտնել Է Կատալոնիայում 700 հազար լրացված քվեաթերթիկների առգրավման մասին
 ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել Է, որ Իսպանիայի ուժայինները Կատալոնիայում առգրավել են մոտավորապես 700 հազար լրացված քվեաթերթիկներ, եւ դրանք չեն ներառվել ձայների ընդհանուր պաշվարկում: Այդ մասին նա գրել Է իր Twitter-ում՝ չնշելով տեղեկատվոթյան աղբյուրները, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Ասանժը նաեւ նշել Է, որ կենտրոնական իշխանությունների կողմից գործադրված բռնությունն ավելացրել Է անկախության օգտին արտահայտվածների թվաքանակը եւ միաժամանակ նվազեցրել մասնակցությունը քվեարկությանը: Նա վկայակոչել Է Շոտլանդիայի անկախության կողմնակիցների The National հրատարակությունում հրապարակված հարցումը, որն անցկացվել Է քվեարկությունից առաջ: Դրա տվյալներիի համաձայն՝ սկզբնապես ընտրատեղամասեր Էր պատրաստվում գալ կատալոնացիների 62 տոկոսը, իսկ անկախության կողմնակիցների ու հակառակորդների ձայների հարաբերակցությունը 83 տոկոս Էր առ 16 տոկոս: Ասանժի խոսքով՝ «առջեւում կոշտ դիմակայություն Է սպասվում»: Ավելի վաղ Ասանժը հայտարարել Է, որ Կատալոնիայում հանրաքվեի պատճառով սկսվել Է առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը՝ այնտեղ տեղի ունեցողը համարելով Արեւմուտքում խոշորագույն հակամարտությունը մարդկանց ու իշխանությունների միջեւ Բեռլինի պատի անկումից հետո: Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից: Անկախությանը դեմ Է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե Է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված Է եղել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am