Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատալոնիայում անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել Է հազարը

Կատալոնիայում անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել Է հազարը
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հազար մարդ Է տուժել Կատալոնիայի ընտրատեղամասերում իսպանական ոստիկանության հետ բախումների հետեւանքով, որտեղ հոկտեմբերի 1-ին հանրաքվե Է անցկացվել Իսպանիայից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Մադիրիդի կողմից անօրինական Է ճանաչվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տարածաշրջանի առողջապահության մարմինները:

Մասնավորապես, 294 մարդ տուժել Է Բարսելոնայում, 355 հոգի՝ քաղաքի մերձակա բնակավայրերում, 46 մարդ վիրվավորվել Է Կատալոնիայի կենտրոնական մասում, 249-ը՝ Ժիրոնայում, 111-ը՝ Լիեյդայում, 55-ը՝ Տերես դե Լեբրե տարածաշրջանում: Տուժածներից առնվազն երկուսը ծանր վիճակում են:

Բուժօգնություն Է պահանջվել 33 ոստիկանների, որոնք ապահովում Էին հասարակական կարգը:

Ընտրական տեղամասերի փակվելուց հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, որ Կատալոնիայում հանրաքվեն չի կայացել, իսկ օրինապահ քաղաքացիների մեծամասնությունն այն անտեսել Է: Մինչդեռ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:

Անկախությանը դեմ Է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե Է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված Է եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]