Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կատալոնիայի ղեկավարը տպավորիչ է համարել հանրաքվեի ադյունքները

Կատալոնիայի ղեկավարը տպավորիչ է համարել հանրաքվեի ադյունքները
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ Է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քաղաքացիների տպավորիչ պատասխանը: Օիրինականություն եւ արժանապատվություն»,- գրել Է նա Twitter-ում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:
Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել Է, որ ինքնավարության բնակիչները վաստակել են ինքնիշխանության իրավունքը: «Այսօր հույսի օրն Էր, իսկ Կատալոնիայի քաղաքացիները վաստակել են անկախ երկիր դառնալու իրենց իրավունքը»,- ասել Է նա հեռուստաուղերձում:
Կատալոնիայի ղեկավարը հորդորել Է Եվրամիությանը՝ չանտեսել իսպանական ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումը եւ Մադրիդի հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն Է հայտնել:
Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:
Անկախությանը դեմ Է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե Է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված Է եղել:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվեն չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն Է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե Է անցկացվել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հարցի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]