Միջազգային

Ավելի քան 700 հազար ռոհինջա մուսուլմաններ են Մյանմայից փախել Բանգլադեշ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 700 հազար ռոհինջա մուսուլմաններ են Մյանմայից փախել Բանգլադեշ. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայից Բանգլադեշ են փախել 700 հազարից մինչեւ 800 հազար ռոհինջա մուսուլմաններ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա արտակարգ դրություն Է… Ես երբեք չեմ տեսել, որ այսքան մեծ քանակությամբ մարդիկ այդքան քիչ ունեցվածք ունենան, նրանք ամեն ինչի կարիք ունեն»,-հայտարարել Է նա՝ հանդես գալով լրագրողների առջեւ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել Էին, որ Բանգլադեշ ռոհինջա փախստականների մեծ հոսքի կապակցությամբ դիտվում Է առաջին անհրաժեշտության առարկաների՝ պարենամթերքի եւ խմելաջրի, ինչպես նաեւ տեղավորման վայրերի սուր անբավարարություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում