Տարածաշրջանային

Դիարբեքիրի դպրոցներում սննդի զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի դպրոցներում սննդի զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Քոջաքյոյ գավառում գտնվող տարրական և միջնակարգ 5 դպրոցում ճաշից հետո շուրջ 200 աշակերտ թունավորում է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Աշակերտների մոտ ուտելիքից հետո գլխապտույտ, փորացավ ու սրտխառնոց է սկսվել: Նրանց մի մասն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներն էլ հոսպիտալացվել են տուն գնալուց հետո:

5 դպրոցն էլ սնունդով ապահովում է միևնույն կազմակերպությունը: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում