Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Human Rights Watch-ը Մյանմայի զինուժերին մեղադրել Է մարդկության դեմ հանցագործությունների մեջ

Human Rights Watch-ը Մյանմայի զինուժերին մեղադրել Է մարդկության դեմ հանցագործությունների մեջ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի զինված ուժերին մեղադրել Է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված արեւմտյան Ռաքհայնի նահանգի տարածքում ստեղծված իրադրության հետ: Համապատասխան հայտարարությունը սեպտեմբերի 26-ին հրապարակված Է կազմակերպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զինվորականներն արտաքսել են, սպանել, բռնություններ են գործադրել ու հետապնդել ռոհինջա մուսուլմաններին Ռաքհայնի հյուսիսում, ինչը հանգեցրել Է մահվան բազմաթիվ դեպքերի եւ նրանց զանգվածային փախուստին»,-ասված Է հայտարարության մեջ:

Իրավապաշտպանները նաեւ կոչ են արել «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ շահագրգիռ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել» եւ հանրապետության զինված ուժերին զենքի մատակարարման արգելք սահմանել:

Իր հերթին Մյանմայի կառավարության մամուլի քարտուղար Զավ Տհայը հայտարարել Է, որ մարդկության դեմ հանցագործությունների համար իրավապաշտպանների կողմից առաջադրվող մեղադրանքները «որեւիցե լուրջ ապացույց չեն բովանդակում», դրանք համարելով նաեւ «վտանգավոր»: Մինչ այդ ՄԱԿ-ին առընթեր Մյանմայի մշտական ներկայացուցիչ Հաու Դո Սուանը մերժել Է ռոհինջաների ցեղասպանության եւ տարածաշրջանում Էթնիկ զտումներ իրականացնելու վերաբերյալ ավելի վաղ հանրապետության իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքները:

Ռաքհայնի տարածքում իրադրությունը, որտեղ համահավաք ապրում Է մուսուլման ռոհինջա ժողովուրդը, կտրուկ սրվել Է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակում կատարեցին ոստիկանության 30 հենակետերի վրա. դրանից հետո Մյանմայի անվտանգության ուժերը ուժային գործողություն են սկսել տարածաշրջանում: Վերջին տվյալների համաձայն, բախումներն ավելի քան 400 մարդու կյանք են խլել: Միայն վերջին ամսվա ընթացքում Ռաքհայնից Բանգլադեշ Է փախել 436 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]