Հասարակական

Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:

Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա նոր կինոգրծընթացների զարգացման համար։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում կինոյի օրերի անցկացում և այլն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում