Միջազգային

Իրաքյան Քրդստանի իշխանությունները չեն պատրաստվում անկախության հռչակել հանրաքվեից անմիջապես հետո

1 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի իշխանությունները չեն պատրաստվում անկախության հռչակել հանրաքվեից անմիջապես հետո
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չԷ կենտրոնական կառավարությունից անկախության հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, որը սեպտեմբերի 25-ին ընթանում Է Իրաքի քրդական ինքնավարության տարածքում: Այդ մասին հայտարարել Է տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին:

«Մենք անկախություն չենք հռչակի հանրաքվեից անմիջապես հետո,-նրա խոսքը մեջբերել Է Rudaw հեռուստաալիքը:-Մենք կայունության գործոն ենք եղել տասնամյակներ շարունակ եւ այդպիսին կմնանք այսուհետեւ»: Ընդսմին նա հավաստել Է, որ Էրբիլը պնդում Է Բաղդադի հետ երկխոսության շարունակումը: Խոսելով հանրաքվեին Թուրքիայի արձագանքի մասին՝ Բարզանին հույս Է հայտնել, որ Անկարան «հանգիստ կվերաբերի հանրահարցմանը», եւ հավաստիացրել Է, որ քրդական ինքնավարությունն իր գործողություններով «ոչ ոքի չի սպառնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում