Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, բնակիչների մեծ մասը զոհվել է Մեխիկոյում և նրա շրջակայքում: 155 հոգի մահացել է քաղաքային շրջանում, 73-ը` Մորելոս նահանգում, 45-ը՝ Պուեբլեում, 13-ը` Մեխիկո նահանգում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը կազմել է 248:

Սեպտեմբերի 19-ին Մորելոս նահանգում 7.1 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է մասշտաբային ոչնչացման: Քանդվել է 44 շենք, 3.5 մլն բնակիչ մնացել է առանց հոսանքի: Վթար է գրանցվել գազատարների հատվածում, որից հետո արձանագրվել է գազի արտահոսք:

Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Մեխիկոյի փողոցներ են դուրս բերվել 3 հազար զինվորականներ: Մեքսիկայի նախագահը հրավիրել է  արտակարգ դրության հարցերով Ազգային կոմիտեի նիստ, որպեսզի գնահատվի իրավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]