Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան 
Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը:
Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա Հայաստանի մշակութային դիմագծի կերտմանը, իսկ հմայիչ ձայնով և անկրկնելի կատարումներով նոր խոսք, նոր որակ ու մտածողություն բերեցիք հայ երգարվեստ:

Հայրենիքի, ազգային բանակի, մարդկային ամենաթանկ ու նվիրական զգացմունքների մասին Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am