Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քրդական հանրաքվեն կարող է ապակայունացնել Իրաքը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Քրդական հանրաքվեն կարող է ապակայունացնել Իրաքը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք Է Իրաքի կայունությանը, այն կարող Է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 21-ին մամուլի համար տարածված հայտարարության մեջ:

Ինչպես նշվում Է փաստաթղթում, Անվտանգության խորհրդի անդամ պետություններն «անհանգստություն են հայտնել հաջորդ շաբաթ միակողմանի կարգով հանրաքվե անցկացնելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության պլանների հնարավոր ապակայունացնող ազդեցության կապակցությամբ»: Հայտարարության մեջ ընդգծվում Է, որ «հանրաքեն, ինչպես պլանավորվում Է, կկայանա այն ժամանակ, երբ շարունակվում են գործողություններն ԻՊ-ի դեմ, որոնցում կարեւոր դեր են խաղում քրդական կազմավորումները, եւ կարող Է խանգարել 3 մլն փախստականների ու ներքին տեղահանվածների անվտանգ ու կամավոր վերադարձին»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել Է , որ պաշտպանում Է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կոչ Է արել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների եւ Բաղդադի միջեւ բոլոր վիճելի հարցերը լուծել «Իրաքի Սահմանադրության դրույթներին համապատասխան, երկխոսության ճանապարհով եւ փոխզիջման հիման վրա, միջազգային հանրակցության աջակցությամբ»:

Սեպտեմբերի 21-ին ավելի վաղ Իրաքյան Քրդստանի իշխանությունները պաշտոնապես հավաստել են, որ մտադիր են անկախության հանրաքվեն անցկացնել նախապես նշանակված ժամկետում՝ սեհտեմբերի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am