«Մարիա» փոթորիկը մոլեգնում է Պուերտո Ռիկոյում
16:00, 20 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարիա» փոթորիկը մոլեգնում Է Պուերտո Ռիկոյի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC): Փոթորիկը Յաբուկոա մունիցիպալիտետի տարածք Է հասել ժամը մոտավորապես 06:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:15-ին):
Կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում Է, որ քամու առավելագույն արագությունը կազմում Է ժամում շուրջ 182 կիլոմետր: Փոթորիկը շարժվում Է դեպի հյուսիս-արեւմուտք ժամում ավելի քան 17 կիլոմետր արագությամբ:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ «Մարիա» փոթորիկը թուլացել Է հզորության հինգ հնարավոր կատեգորիաներից մինչեւ չորրորդ:
Երեք միլիոնից ավելի բնակչություն ունեցող Պուերտո Ռիկոյոն գտնվում Է ԱՄՆ-ի կառավարման ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում