Միջազգային

Իսպանիայում ձերբակալություններ են կատարվել Կատալոնիայում հանրաքվեի նախապատրաստման պատճառով

2 րոպեի ընթերցում

Իսպանիայում ձերբակալություններ են կատարվել Կատալոնիայում հանրաքվեի նախապատրաստման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 12 մարդու Է ձերբակալել Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստման հետ կապված հատուկ գործողության ընթացքում, Ժեներալիտետի (կառավարության) ղեկավարը խորհրդականների նիստի Է հրավիրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pais հրատարակությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրների:

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են՝ Ժեներալիտետի Հեռահաղորդակցական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, սոցիալական հարցերի վարչության, Էկոնոմիկայի ու ֆինանսների վարչության եւ արտաքին գործերի վարչության աշխատակիցներ: Նրանցից մի քանիսը կապված են հանրաքվեի վերաբերյալ նյութերի տարածման հետ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները ձերբակալել են Կատալոնիայի Ժեներալիտետի փոխնախագահի տեղակալ Հոսեպ Մարիա Հովեին: Նրանք նաեւ խուզարկություններ են կատարել Ժեներալիտետի շենքում եւ կառավարական այլ հիմնարկություններում՝ հայտնաբերելու հանրաքվեի նախապատրաստման հետ կապված փաստաթղթեր:

Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, ինչը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերի գործողությունը, որոնք անցած շաբաթ ընդունվել են Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այսպիսով, հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ Կատալոնիայի իշխանությունների հետագա բոլոր գործողություններն անօրինական են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում