Տարածաշրջանային

Էրդողանը ՄԱԿ-ում առաջարկել է ավելացնել Անվտանգության խորհրդի անդամ երկրների թիվը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ՄԱԿ-ում առաջարկել է ավելացնել Անվտանգության խորհրդի անդամ երկրների թիվը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը հրաժարվել անկախության հանրաքվեից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Նախագահը կրկին հիշեցրել է խնդրի առնչությամբ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը` ընդգծելով, որ հանրաքվեի անցկացումն ու դրա հետևանքները կարող են մեծապես վնասել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից նաև առաջարկել է Անվտանգության խորհուրդը վերաձևակերպել՝ դարձնել 20 երկրից բաղկացած մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում