Հանրաքվեի հետաձգումը անկախության շուրջ Բաղդադի հետ բանակցությունների երաշխիքներ Է պահանջում. Բարզանի
3 րոպեի ընթերցում

«Միջազգային հանրակցության կողմից առաջարկված այլընտրական տարբերակները կոչ են անում մեզ երկխոսություն վարել նախքան հանրաքվեն, բայց դրանք չեն երաշխավորում անկախության շուրջ բանակցություններ սկսելու Բաղդադի պատաստակամությունը,- ասել Է Բարզանին:- Ուստի Քրդստանը ուրախ կլինի դրանց ձեռնամուխ լինել հանրաքվեից հետո»:
Բարզանիի դիվանատան հայտարարության համաձայն՝ Ֆելոնն իր հերթին նշել Է, որ իր երկիրը «պնդում Է հանրաքվեի հետաձգումը եւ միջազգային հովանու ներքո Էրբիլի ու Բաղդադի միջեւ երկխոսություն սկսելը բաց օրակարգով»:
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում Է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին: Ինչպես հայտնել Է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի մամուլի ծառայությունը, Գերագույն դատարանը որոշումն ընդունել Է Իրաքից որեւիցե տարածաշրջանի կամ նահանգի անջատման սահմանադրական չլինելու մասին նրա կողմից տրված հայտարարությանն ի պատասխան:
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը մերժել Է արեւմտյան երկրների՝ հանրահարցմանն այլընտրական առաջարկությունը: «Այդ առաջարկությունները չեն բովանդակում երաշխիքներ, որոնք կբավարարեին տարածաշրջանի բնակիչներին… Հանրաքվեն տեղի կունենա ավելի վաղ նշանակված ժամկետում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ Է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: