Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թալանում են. հայ համայնքն իշխանություններից քայլեր է ակնկալում

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թալանում են. հայ համայնքն 
իշխանություններից քայլեր է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը թալանված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24-ը:

Հիմնադրամի նախագահն ընդգծել է, որ Դիարբեքիրի Սուր թաղամասը, որտեղ գտնվում է եկեղեցին, մինչ օրս թուրք-քրդական բախումների պատճառով համարվում է արգելված գոտի, և այնտեղ գնալո համար անհրաժեշտ է առնվազն 10 տեղից թույլտվություն ստանալ: «Մինչ մենք եկեղեցի գնալու համար պատկան տարբեր մարմիններին ենք դիմում, գողերը հեշտությամբ այնտեղ մուտք են գործում: Թաղամասում գործողությունների ավարտից և դրա հետևանքով եկեղեցու կրած ծանր վնասներից հետո շատ բան էր կողոպտվել եկեղեցուց, անգամ ջրի պոմպակայանն ու էլեկտրականության վահանակը: Պահանջում ենք, որ իշխանությունները միջոցներ ձեռնարկեն»,- նշել է Էրգյուն Այըքը:

Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը` նշելով. «Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, արդեն մի տարի է՝ ոչ ես, ոչ էլ դիարբեքիրցիները չեն կարողնում մուտք գործել: Ո՞վ է թալանում մեր եկեղեցին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am