Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ադրբեջանի մարդաորսը ոչ մի լավ արդյունքի չի բերի հենց այդ երկրին. Ռուբեն Մելիքյան

 Ադրբեջանի մարդաորսը ոչ մի լավ արդյունքի չի բերի հենց այդ երկրին. Ռուբեն 
Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ Ադրբեջանն այսուհետ  որոշակի ողջախոհություն կդրսեւորի եւ չի զբաղվի մարդաորսով, որը ոչ մի լավ արդյունքի չի բերի հենց այդ երկրին: Մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին  գրառումը՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ  Լապշինը ներկայացնում է հիմնականում երկու  հետաքրքիր  հանգամանք:

 «Առաջինը այն, որ հայատյացության մակարդակը ոչ միայն անընդունելի մակարդակի է հասել Ադրբեջանում, այլեւ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Իսկ երկրորդը վերաբերում է Ադրբեջանում իսլամական ծայրահեղականության մեծաթիվ ու շատացող կողմնակիցներին, ինչը նույնպես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ ռադիկալ իսլամիզմը գլոբալ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրության համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝  որոշակի հակազդեցություն միանշանակ նկատելի է, ինչի մասին վկայում են թե իրավապաշտպան համայնքի գործողությունները,  թե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները:

«Մեզ համար կարեւոր է ունենալ որոշակի սկզբունքներին հավատարիմ հարեւան, սակայն ցավոք սրտի, այս ուղղությամբ որեւէ դրական զարգացում չենք տեսնում»,-եզրափակեց Արցախի ՄԻՊ-ը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am