Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քրդստանի հանրաքվեի դեմ. Sky News Arabia

Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քրդստանի հանրաքվեի դեմ. Sky News Arabia
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի խորհրդարանը դեմ Է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել Է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում Է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»:

Նաեւ հաղորդվում Է, որ իրաքյան խորհրդարանի քուրդ պատգամավորները լքել են նիստը, որտեղ քննարկվում Էր հանրաքվեն, եւ չեն մասնակցել քվեարկությանը: Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը ներկայացրել Է այն քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու Է Իրաքից անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ: «Դուք ցանկանում եք, որ Իրաքյան Քրդստանը եւ Իրաքյան Քրդստանից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն». չորս լեզուներով (քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն եւ ասորերեն) թարգմանված այս հարցին պետք Է դրական կամ բացասական պատասխան տան քվեարկողները:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել Է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող Է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել Է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am