Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արմեն Ռուստամյանը ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ է համարում

Արմեն Ռուստամյանը ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական հնարավորությունների մեծ 
դաշտ է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն այդ պահին ամենաճիշտն էր: «Եվրասիական տնտեսական միությունում  ունենք տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ, որը լիարժեք չի օգտագործվել: Դրանում մենք ենք մեղավոր, քանի որ չենք կարողացել մեր տնտեսությունը համապատասխանեցնել նոր իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Արմեն Ռուստամյանը  դրական գնահատեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից  դուրս բերելու  «Ելք» խմբակցության  նախաձեռնությունն այն առումով, որ դա  լավ հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու ԵԱՏՄ անդամակցության դրական և բացասական կողմերի մասին:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին՝  պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ փաստաթուղթը Հայաստանին շատ բան է տալու: Խոսքը, մասնավորապես, այն արժեհամակարգի տեղայնացման մասին է, որն անհրաժեշտ է կառավարման նոր կարգի անցնող երկրին. Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ եվրոպական պառլամենտարիզմի փորձը, ձեռքբերումներն ու նվաճումները Հայաստանին շատ են պետք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am