Միջազգային

«Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն Է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում

2 րոպեի ընթերցում

«Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն Է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն Է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Meteo France օդերեւութաբանական ծառայությանը:

Ըստ նրա տեղեկատվության՝ քամիների արագության եւ իր գործողության տեւականության ցուցանիշներով՝ «Իրմա» փոթորիկն առաջ Է անցել «Հայյան» թայֆունից, որը 2013 թվականի նոյեմբերին պատուհասել Էր Ֆիլիպիններն ու հարեւան երկրները: Այն ժամանակ «Հայյանի» քամու արագությունը 24 ժամվա ընթացքում կազմել Էր ժամում գրեթե 300 կիլոմետր: Մոտավորապես նույն այդ արագությամբ շարժվում Էր նաեւ «Իրմա» փոթորիկը, բայց 33 ժամվա ընթացքում:

«Աշխարհում արբանյակների դարաշարջանի սկսվելու պահից ի վեր դեռ երբեք չի դիտվել այնպիսի մի փոթորիկ, որը նման ինտենսիվություն եւ տեւողություն ունենար»,-նշել Է օդերեւութաբան Էտիեն Կապիկյանը:

Սեպտեմբերի 6-ին «Իրմա» փոթորիկը մոլեգնել Է Սեն-Բարտելեմի եւ Սեն Մարտեն անդրծովյան հանրակցություններում, որոնք մտնում են Գվադելուպայի՝ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի կազմի մեջ: Փոթորկի հետեւանքով ֆրանսիական անդրծովյան տարածքները մնացել են առանց Էլեկտրականության: Հաղորդվել Է հեղեղումների եւ զգալի ավերածությունների մասին՝ արմատախիլ են եղել ծառեր, շինությունները զրկվել են տանիքներից, լրջորեն տուժել են ենթակառուցվածքի օբյեկտները:

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում փոթորկի զոհ Է դարձել առնվազն ութ մարդ, եւս 23 հոգի վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում