Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուերտո Ռիկոյում գրեթե մեկ միլիոն մարդ առանց լույսի Է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով

Պուերտո Ռիկոյում գրեթե մեկ միլիոն մարդ առանց լույսի Է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրմա» փոթորիկը հորդառատ անձրեւներ ու փոթորկալի քամի Է բերել Պուերտո Ռիկո, տարերքի հետեւանքով մոտավորապես 900 հազար մարդ մնացել Է առանց լույսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ կղզու մոտավորապես կեսը մնացել Է առանց Էլեկտրականության, գրեթե 50 հազար մարդ զրկվել Է ջրից: «Իրմա» փոթորիկը սեպտեմբերի 6-ին հասել Է հինգերորդ՝ ամենբարձր կատեգորիային, այն ամենահզոր փոթորիկն Է Ատլանտիկայում առնվազն վերջին տասնամյակի ընթացքում: Մասնագետները գտնում են, որ այն ավելի ուժեղ «Հարվի»-ից, որը օգոստոսի վերջին պատուհասել Է Տեխասի ծովափը եւ աղետալի հեղեղում առաջացրել: Մինչեւ կիրակի փոթորիկը կարող Է հասնել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավային ափեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]