Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կատալոնիայի կառավարության ղեկավարն ստորագրեց հանրաքվեի անցկացման դեկրետը

Կատալոնիայի կառավարության ղեկավարն ստորագրեց հանրաքվեի անցկացման դեկրետը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլոս Պուչդեմոնը եւ Ժեներալիտետի մյուս անդամները սեպտեմբերի 6-ի երեկոյան ստորագրել են դեկրետ հոկտեմբերի 1-ին Իսպանիայից ինքնավար մարզի անկախության հանրաքվե անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 6-ին ավելի վաղ Պուչդեմոնն ստորագրել Է մի այլ փաստաթուղթ՝ օրենք հանրաքվեի մասին, որն ընդունել Է Կատալոնիայի խորհրդարանը: Այս օրենքը Սահմանադրական դատարանում կվիճարկի վարչապետ Մարիանո Ռախոյը, նա արդեն պահանջել Է Պետական խորհրդի համապատասխան եզրակացությունը:

Հանրաքվեի մասին օրենքն ընդունվել Է երկու՝ «Միասին հանուն այո ասելու» եւ «Ժողովրդական միասնության թեկնածուներ» կուսակցությունների պատգամավորների ձայներով, որոնք բացարձակ մեծամասնություն ունեն Կատալոնիայի խորհրդարանում (72 պատգամավոր 135-ից): Տասնմեկ պատգամավոր ձեռնպահ Է մնացել: Ընդամենը քվեարկությանը մասնակցել Է 83 պատգամավոր: Ժողովրդական կուսակցության, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության եւ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցության պատգամավորները քվեարկությունից առաջ լքել են նիստերի դահլիճը: Նրանք մտադիր են դիմել Սահմանադրական դատարան եւ գանգատարկել օրենքի ընդունումը:

Հարցը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին ներկայացնել հանրաքվեի, հնչում Է այսպես. «Դուք ցանկանու՞մ եք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»:

Ինքնավար մարզի իշխանությունների կարծիքով՝ հանրաքվեի մասին օրենքը կունենա «ամենաբարձր իրավաբանական ուժը» մնացած բոլոր օրենքների եւ նորմատիվ ակտերի նկատմամբ, որոնք կհակասեն դրան: Դրանում, մասնավորապես, ասված Է, որ հանրաքվեի արդյունքները կիրագործվեն դրանց հայտարարումից 48 ժամ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am