Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մյանմայի Ռաքհայնի նահանգում զոհերի թիվը գերազանցել Է 400-ը

Մյանմայի Ռաքհայնի նահանգում զոհերի թիվը գերազանցել Է 400-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում, որտեղ արդեն գրեթե երկու շաբաթ լարված իրադրություն Է դիտվում, զոհվածների թիվը հասել Է 414-ի: Այս տվյալները սեպտեմբերի 6-ին տարածել Է հանրապետության կառավարության տեղեկատվական քաղաքականության կոմիտեն:
Դրանց համաձայն, զոհվածների մեծ մասը (371) «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալներն են, որին Մյանմայի իշխանությունները համարում Է ահաբեկչական կազմակերպություն: Հանրապետության զինված ուժերը բախումների ընթացքում կորցրել են 15 մարդ, եւս 28 զոհվածներ քաղաքացիական անձինք են: Ճշտվում Է, որ բերված տվյալները վերաբերում են օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակաշրջանին:
Իշխանությունների հայտարարության համաձայն, այդ ընթացքում Ռաքհայնի նահանգի տարածքում գրանցվել Է 97 զինված բախում: 59 բնակավայրերում հրկիզվել Է 6,8 հազար տուն: Ռաքհայնում գրոհների հետեւանքով տեղահանվածների թվաքանակը երկրի կառավարությունը գնահատում Է 26,7 հազար: Նրանց ազգային պատկանելությունը չի ճշտվում, բայց ակներեւ Է, որ խոսքը վերաբերում Է Ռաքհայնի նահանգի բնակիչներին, քանի որ պաշտոնական Նեյպիդոն ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներին իր քաղաքացիները չի համարում:
Ավելի վաղ Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը երկրի փաստական քաղաքական ղեկավարն Է, Ռաքհայնի նահանգում ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկնաբանել Է իրադրությունը՝ հայտարարելով հանրապետությում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «համատարած ապատեղեկատվության» մասին:
Նրա խոսքով՝ աշխարհի ԶԼՄ-ների կողմից տրամադրվել են «մեծ քանակությամբ կեղծված լուսանկարներ, որոնք արվել են Բիրմայի (Մյանմայի նախկին անվանումը) սահմաններից դուրս»: «Դա ապատեղեկատվության հսկայական այսբերգի գագաթն Է, որը հույս ուներ տարբեր հանրակցությունների միջեւ խնդիրներ ստեղծել ահաբեկիչների շահերին աջակցելու նպատակով»,-ասված Է Մյանմայի պետական խորհրդականի անունից արված հաղորդագրության մեջ:
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի դիտորդների տվյալները, սեպտեմբերի 6-ին հայտնել Է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ Մյանմայում բռնությունների նոր ալիքի տարածման պատճառով: Ըստ գործակալության տեղեկատվության, Մյանմայի Ռաքհայնի նահանգի տարածքից փախստականների ընդհանուր թվաքանակը հարեւան Բանգլադեշում 223 հազարի Է հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ տարածաշրջանում նույնպես բռնություններ գրանցվեցին: Այն ժամանակ իսլամիստ զինյալները Ռաքհայնում մի շարք հարձակումներ Էին կատարել ուժայինների դիրքերի վրա, ինչը ռազմական գործողության հանգեցրեց տարածաշրջանում:
Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]