Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մըքգըրքը: «Եվս մեկ կարեոր փուլ. SDF-ն վերջին 48 ժամվա ընթացքում ավարտել Է Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը եւ տարհանել հազարավոր խաղաղ բնակիչների»,- սեպտեմբերի 3-ին գրել Է Մըքգըրք Twitter-ի իր Էջում:

Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին, արդեն մի քանի ամիս մարտեր են մղվում Ռաքքայի մատույցներում՝ այն շրջափակելու նպատակով:

ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի եւ օդուժի աջակցությամբ հարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին SDF-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս ունեն ԻՊ-ի զինյալներից Ռաքքայի ազատագրումն ավարտել երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am