Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին

ԿԺԴՀ-ն հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի փորձարկման մասին, հաղորդում է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը, ըստ որի՝ հյուսիսկոչեական հեռուստատեսությունը հայտնել է, որ փորձարկնումն անցել է «լիարժեք հաջող»։ Փենյանում պարզաբանել են, որ փորձարկված սարքը  կարող է որպես մարտագլխիկ տեղադրվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ավելի վաղ հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը դիտել է հյուսիսկորեացի գիտնականների կողմից մշակված ջրածնային մարտալիցքը, որը բավականաչափ հավաք է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա տեղադրելու համար։

Սեպտեմբերի 3-ին Հարավային Կորեայի զինվորականները թերակղզում գրանցել են անսովոր սեյսմիկ ակտիվություն և ենթադրել, որ դա կարող է լինել ԿԺԴՀ-ի հերթական՝ վեցերորդ միջուկային փորձարկումը։ 5,6 մագնիտուդով «արհեստական ստորգետնյա ցնցումները» գրանցվել են Պունգերի փորձադաշտում, որտեղ ԿԺԴՀ-ն սովորաբար իրականացնում միջուկային ռումբերի փրձարկումները։

Ռուսաստանի ԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի սեյսմոլոգները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ  գրանցել են 6,3 մագնիտուդով երկրաշարժ։ Նրանց տեղեկատվության համաձայն՝ ցնցումները տեղի են ունեցել ԿԺԴՀ-ի հյուսիս-արևելյան մասում։

2006 թվականից ԿԺԴՀ-ն իրականացրել է հինգ միջուկային փորձարկում, որոնցից երկուսը 2016 թվականին։ Դրա համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի նկատմամաբ պատժամիջոցներ է ընդունել՝ փորձելով նրան ստիպել հրաժարվել միջուկային զենքի փորձարկումից։

Լուսանկարը՝  Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]