Միջազգային

Լեհաստանում ամպրոպից 5 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում ամպրոպից 5 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նաև վիրավորվել է 28 մարդ:

Մասնավորապես, Զապորա բնակավայրում ծառի ընկնելու պատճառով մահացել է 48-ամյա տղամարդը: Դրանից բացի, Սուշեկ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկում երկու անչափահաս երեխա մահացել է արմատախիլ եղած ծառի ընկնելու հետևանքով: Մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ շրջաններում:

Ներկայում ամպրոպի և ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում