Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում երիտասարդների համար տոնական օր է նախապատրասվում

Գյումրիում երիտասարդների համար տոնական օր է նախապատրասվում
ԳՅՈՒՄՐԻ,11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված մի շարք տարաբնույթ միջոցառումներ են նախատեսված: Նախատեսվող միջոցառումների ու օրվա ընթացքում սպասվող անակնկալների մասին ավելի մանրամասն օգոստոսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին նախաձեռնողերը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները: Հենց այս կազմակերպության կողմից 2015 թվականին առաջին անգամ տոնը նշվեց Գյումրիում: Արդեն 2 տարի այս միջոցառումներին մասնակցած երիտասարդներն այս օրվան անհամբերությամբ են սպասում, վստահ են՝ հետաքրքիր ու ուսուցանող ծրագրեր կլինեն: Ավելին, ինչպես նշեց կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանն, այս տարի ավելացել է նաև գործընկեր կազմակերպությունների թիվը, իսկ միջոցառումներն ավելի են շատացել: Այս անգամ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը միջոցառումն իրականացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի ոչ ֆորմալ՝ չկոնֆերանսով: Երիտասարդության վերաբերյալ ցանկացած բաց զեկույց ու քննարկում այս ընթացքում խրախուսվում է՝ չկա ո՛չ տարիքային, ՛ոչ թեմատիկ սահմանափակում: Ավելի ուշ Գյումրու թատերական հրապարակում շուրջ 100 երիտասարդի մասնակցությամբ տեղի կունենա պարային ֆլեշ մոբ, որը նկարահանվելու է: Կլինի նաև բացօթյա համերգ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, որի ընթացքում լինելու է երգի և Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթների արդյունքերի ամփոփում և մրցանակաբաշխություն, իսկ երեկոյան 21:00-ին երիտասարդներն իրենց երազների թռչող լապտներները կարձակեն երկինք՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը:

1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդների միջազգային օր և աշխարհում առաջին անգամ պաշտոնապես այն նշվում է 2000 թվականի օգոստոսի 12-ից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]