Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵՀ-ն պատժամիջոցներ կընդունի Լեհաստանի դեմ, եթե նա հավնություն տա դատական համակարգի օրենքներին

ԵՀ-ն պատժամիջոցներ կընդունի Լեհաստանի դեմ, եթե նա հավնություն տա դատական համակարգի օրենքներին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատժամիջոցներ ընդունելու Լեհաստանի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները հավանություն տան դատական համակարգի նոր օրենքներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը: Թիմերմանսի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պաշտոնական հանձնարարական Է հղել Լեհաստանի իշխանություններին, որը Վարշավային մեկ ամիս Է տալիս բոլոր դժգոհությունների վերացման համար:

Հուլիսի 19-ին Թիմերմանսը հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովն անհանգստացած Է Լեհաստանի նոր օրինագծերից, որոնք սպառնալիքի տակ են դնում դատարանների անկախությունը, եւ կարող Է սկսել համապատասխան հետաքննություն:

Անցյալ շաբաթ Սեյմում (խորհրդարանի ստորին պալատում) եւ Սենատում (վերին ալատում) բարեփոխմանը հավանություն տալը հրահրել Է բողոքի բազմահազարանոց ակցիաներ: Հուլիսին Լեհաստանի խոշոր քաղաքների փողոցներ Է դուրս եկել ավելի քան 100 հազար մարդ: Ցուցարարները կարծում են, որ կառավարող կուսակցությունը ձգտում Է Գերագույն դատարանը եւ երկրի ամբողջ դատական համակարգը վերցնել իր վերահսկողության տակ, հաղորդել Է ՏԱՍՍ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am