Միջազգային

Նիդերլանդներն անցանկալի են անվանել Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդներն անցանկալի են անվանել Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեկ ամյակի արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱԳՆ-ից նշել են, որ այցը հատկապես ցանկալի չէ երկկողմ հարաբերություններում առկա վերջին լարվածությունների ֆոնին: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենց որոշումը մարտին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքն է:

2016 թվականի մարտին Նիդերլանդների իշխանությունները չէին թողել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին մուտք գործել երկիր, որտեղ ԱԳ նախարարը ծրագրել էր Թուրքիայում նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում հանդիպում անցկացնել Նիդերլանդների թուրքական համայնքի հետ: Բացի այդ, Նիդերլանդները երկրից արտաքսել էին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային, ով փորձել էր ցամաքային ճանապարհով մասնակցել համայնքի միջոցառմանը: Ի պատասխան նման քայլերի՝ Չավուշօղլուն Նիդերլանդներն անվանել էր «ֆաշիզմի մայրաքաղաք»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում