Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սեւանի հանրային լողափերի թիվը մեկով կավելանա

Սեւանի հանրային լողափերի թիվը մեկով կավելանա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի տարածքում գործող ծառայությունների մատուցման լողափերի թիվը մեկով կավելանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանն ասաց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ լողափերն անընդհատ գերծանրաբեռնված են աշխատում: « Նոր լողափը մակերեսով ամենամեծը կլինի, որի նախահաշվային փաստաթղթերն ու քաղաքաշինության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը  պատրաստ են, մնացել է գումարների հայթայթումը, որով հիմա զբաղվում ենք: Լողափի կառուցման միայն առաջին փուլի աշխատանքները 109 միլիոն դրամ կարժենան»,-ասաց նա:

Աշոտ Ավալյանի խոսքով` հանրային լողափերի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են եւ հուլիսի մեկին դրանք պաշտոնապես կբացվեն: «Ծառայություններ մատուցող լողափերը իրենց մեջ ներառում են անվճար բուժսպասարկում, մանկական ժամանցի վայրեր, անվճար հանգստի գոտիներ: Այդ լողափերում բացի սննդի հետ կապված ծախսերից, բոլոր ծառայություններն այս տարի եւս կլինեն անվճար»,-ասաց հանրային լողափերի պատասխանատուն:

Սեւանի շրջակայքում սփռված լողափերի թիվը 11-ն է, որոնցից 3-ը ծառայությունների մատուցման լողափեր են, 8-ը նախատեսված են կարճատեւ հանգստի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am