Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՊԵԿ նախագահի պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ՊԵԿ նախագահի պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է մաքսային 
ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ընդունվել է 25 որոշում՝ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման ու հայտարարագրման առանձնահատկությունների և ԵՏՄ տարածք առանձին տեսակների ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի վերաբերյալ: Որոշումները վերաբերել են նաև մարդասիրական օգնություն համարվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման կարգի օպտիմալացմանը: Նիստի ընթացքում դիտարկվել են ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա մաքսային ոլորտում առաջնահերթ ընդհանուր գործընթացներին միանալու, ինչպես նաև ԵՏՄ տարածք(ից) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և արտահանման հաշվառումը ու հսկողությունը ապահովող տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը և նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը պարգևատրվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ստեղծման 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am