Միջազգային

Մանչեսթրի ահաբեկչության առնչությամբ ձերբակալվել Է յոթերորդ կասկածյալը

2 րոպեի ընթերցում

Մանչեսթրի ահաբեկչության առնչությամբ ձերբակալվել Է յոթերորդ կասկածյալը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Անգլիայի Նանիթոն քաղաքում (Ուորիքշիրի կոմսություն) ոստիկանական շրջայցերի եւ խուզարկությունների ընթացքում ձերբակալվել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության մասնակցության մեջ կասկածվող յոթերորդ անձը, որտեղ մայիսի 22-ի երեկոյան մահապարտը ռումբ պայթեցրեց «Մանչեսթր-Արենայում» տեղի ունեցող համերգի ավարտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դրանից քիչ առաջ ձերբակալվել Էր վեցերորդ կասկածյալը՝ մի կին: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ այդ կնոջն ազատ են արձակել առանց մեղադրանքներ ներկայացնելու, ինչի մասին Մանչեսթրի ոստիկանությունը գրել Է Twitter-ում:

Քննիչները գտնում են, որ ահաբեկչական գործողությունը կազմակերպվել Է հանցավոր խմբի կողմից: Ավելի վաղ հայտնի Է դարձել ենթադրյալ մահապարտ-ահաբեկչի՝ Սալման Աբեդիի ավագ եղբոր՝ Իսմայիլ Աբեդիի ձերբակալման մասին, որին բռնել են Մանչեսթրի հարավում, ինչպես նաեւ Լիբիայում Աբեդիի հոր եւ կրտսեր եղբոր ձերբակալման մասին:

New York Times թերթին հաջողվել Է ստանալ լուսանկարներ, որոնք իբր բրիտանացի քննիչերն արել են ողբերգության վայրում: Լուսանկարներում պատկերված են ուսապարկի կտորտանքներ, պնդօղակներ եւ հեղույսներ, ինչպես նաեւ սարք, որը նույնականացվել Է որպես «հնարավոր դետոնատոր»:

Բրիտանիայի իշխանություններն արտահոսքին արձագանքել են շատ կտրուկ՝ քննադատելով լրագրողներին եւ նրանց, ովքեր մեղավոր են նրանց լուսանկարչական նյութերը հանձնելու մեջ:

Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել Է «Մանչեսթր-Արենա» համալիրի ճեմասրահում:

Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր-Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 հոգի գտնվում Է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում