Մշակույթ

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ն արդեն պաշտոնական կայք ունի

2 րոպեի ընթերցում

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ն արդեն պաշտոնական կայք ունի

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասլամազյան քույրերի արվեստի սիրահարներն այսուհետ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի ցուցանմուշներին կարող են ծանոթանալ ոչ միայն այցելելով պատկերասրահ, այլ նաև պաշտոնական վեբ-կայքի միջոցով:

Մայիսի 18-ին պատկերասրահի պաշտոնական կայքի շնորհանդեսի ժամանակ պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը, ներկայացնելով կայքը, նշեց, որ թվայնացված են պատկերասրահի բոլոր ցուցանմուշները: Իր տեսակով կայքը եզակի է՝ ոչ միայն ինֆորմացիոն է, այլ նաև ներկայցված են բոլոր ցուցանմուշները: Կայքը եռալեզու է ՝ հայերն, ռուսերեն և անգլերեն, ինչն ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալու պատկերասրահի, ինչպես նաև Ասլամազյան քույրերի աշխատանքների հետ:

«Կայքի ստեղծման աշխատանքները բավական երկար տևեցին, սակայն արեցինք այնպես, որ մարդու ու պատկերասրահի միջև կապն ավելի ամրանա ու փոխշփումն ավելի հետաքրքիր դառնա»,-նշեց Վահագն Ղուկասյանը:«Թանգարանային գիշեր» միջոցառմանն ընդառաջ սա պատկերասրահի միակ ձեռքբերումը չէ, տարվա ընթացքում պատկերասրահին հաջողվել է տարբեր ծրագրերի ու ցուցադրությունների շնորհիվ այցելուների թիվն ավելացնել: Կայքի շնորհանդեսին ներկա Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր խոսքում ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց վեբ-կայքի շնորհանդեսի կապակցությամբ խոսեց «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի գործունեության ու ճանաչվածության մասին:

«Քաղաքի համար շատ կարևոր բրենդներից մեկն է, և նորաստեղծ կայքի միջոցով մենք կարող ենք աշխարհին ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը»,-ընդգծեց Ռուբեն Սանոյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում