Սպորտ

Հեծանվորդ Հրաչ Շաբոյանը Սան Դիմասի մրցումներում գրավել է 4-րդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

Հեծանվորդ Հրաչ Շաբոյանը Սան Դիմասի մրցումներում գրավել է 4-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Շաբոյանը հաջող է հանդես եկել Սան Դիմասի հեծանվավազքի երեք փուլերում էլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հրաչ Շաբոյանը հանդես է գալիս «Velosport» ակումբի կազմում և Սան Դիմասի մրցավազի երեք մեկնարկներում Շաբոյանն առաջին օրվանից հետո 22-րդ տեղում էր, երկրորդում` 7-րդն էր, իսկ ահա վերջին մրցավազքում Շաբոյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:

«Այս մրցումներին մասնակցում է ԱՄՆ ակումբային թիմերի կորիզը, և ըստ այս արդյունքների ձևավորվում է նրանց հավաքական թիմը: Հրաչը Հայաստանի դրոշի ներքո կմասնակցի խճուղու աշխարհի և Եվրոպայի առաջնությանը: Հիմա առավել մեծ սպասելիքներ ունենք նրանից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Հրաչ Շաբոյանը աշխարհի երիտասարդների չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում