1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվեց «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ «Ազնավուրը» հիմնադրամը ստեղծվել է Երևանում մշակութային և կրթական վայր հիմնելու, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով:

«ՀՀ կառավարության և «Ազնավուրը» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի ՀՀ կառավարությունը պարտավորվել է փոխանցել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը հիմնադրամին՝ հիմք ընդունելով նվիրաբերության պայմանագիրը»,- ասաց Մարկոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]