Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր», Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան և «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am