Միջազգային

Հնարավոր ահաբեկիչների թիվը հասել Է 2,6 հազարի. ԳՖՀ-ի հակահետախուզություն

1 րոպեի ընթերցում

Հնարավոր ահաբեկիչների թիվը հասել Է 2,6 հազարի. ԳՖՀ-ի հակահետախուզություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում պոտենցիալ ահաբեկիչների թիվն աճել Է մինչեւ 2,6 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության (BfV, գերմանական հակահետախուզություն) ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը N24 հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Մեզ մոտ ավելանում Է այն մարդկանց թիվը, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ մարդիկ գտնվում են ոստիկանության հսկողության ներքո: Մենք BfD-ում խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ընդունում են իսլամիստ-ահաբեկիչների գաղափարախոսությունը: Նրանց թիվը նույնպես զգալիորեն աճել Է եւ այսօր կազմում Է 2600, որոնց մենք հետեւում ենք հատուկ ծառայությունների դիրքերից»,-ասել Է Մաասենը, հավելելով, որ «հինգ ահաբեկչական գործողությունները Գերմանիայում, որոնք կատարվել են անցյալ տարի, եւ, կանխված առնվազն յոթ ահաբեկչական գործողությունները նաեւ ցույց են տալիս, որ ԳՖՀ-ն գտնվում Է իսլամիստական ահաբեկչության կիզակետում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում