Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ վերսկսել Սիրիայի շուրջ բանակցությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ վերսկսել Սիրիայի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել Է հունվարին Աստանայում Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ կայացած բանակցությունները եւ կոչ Է արել ՄԱԿ-ի հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել դրանք: Ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումը որակել են որպես Ժնեւի բանակցային գործընթացի վերագործարկմանն ուղղված «կարեւոր քայլ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք հորդորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային` «Ժնեւում բանակցությունները վերսկսել որքան կարելի Է արագ, ինչպես նաեւ կոչ են արել սիրական կողմերին` դրանց մասնակցել բարի կամքի ոգով եւ առանց նախապայմանների»:
Անվտանգության խորհրդում ընդգծել են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման, հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մատնանշել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու կարեւորությունը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մամուլի համար հայտարարության տեքստն առաջարկել Էր Ռուսաստանի պատվիրակությունը: 
Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ն  փակ հանդիպում Է անցկացրել դե Միստուրայի մասնակցությամբ: Հանձնակատարը, ամփոփելով քննարկումների արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ պլանավորում Է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունները վերսկսել փետրվարի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am