Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախից Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախից Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում 
է ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից օրերս Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանը վիրավորվել է ստորին վերջույթներից, ծնկի շրջանում ոսկրային դեֆեկտով վիրավորում է ստացել: Վիրահատել ենք և ստիպված ենք եղել հեռացնել մեկ ստորին վերջույթը: Վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կայունություն է նկատվում: Փորձել ենք սկզբնական շրջանում ստորին վերջույթը պահպանել, սակայն վնասվածքը մեծ էր և չի հաջողվել: Նա վիրավորում ստացել էր երեք օր առաջ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մարտական հերթապահության ժամանակ»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Գուրգեն Հարությունի Սարգսյանին, ապա Կամավոր Խաչատրյանը նշեց, որ Պաշտպանության բանակից իրենց մոտ է տեղափոխվել գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքով: Նրա խոսքով, բավական լուրջ վիրավորում է, այժմ երիտասարդին միացված է արհեստական ապարատ: Կամավոր Խաչատրյանն ընդգծեց, որ բժիշկներն ամեն ինչ անում են զինվորի կյանքը փրկելու համար: Նրա վիճակը ևս գնահատվում է ծայրահեղ ծանր: 19-ամյա Գուրգեն Հարությունի Սարգսյանը հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am