Երևան

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտն ունի նոր խաղացող

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտն ունի նոր խաղացող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 27-ին տեղի ունեցավ հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:

Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝

  • «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ - 97 միավոր
  • «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ  - 100 միավոր
  • «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ  - 94 միավոր
  • «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ  - 113 միավոր

Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։

Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում