Երևան

Երևանի քաղաքապետն ընդունել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետն ընդունել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակությանը: Մարկ Քուլսը Հայաստանում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի  դերը և կատարած աշխատանքը: 

Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ տեղական ժողովրդավարության զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ հիմքը:    

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Քուլսը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Կոնգրեսում պատվիրակի դերը ստանձնելու առթիվ: Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նաև հույս է հայտնել, որ համաժողովի աշխատանքների ընթացքում համագործակցությունն ավելի սերտ կլինի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում