Ճապոնացիները գունափոխվող ավտոմեքենա են ցուցադրել
17:28, 8 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրեմիալ ավտոմեքենաների Lexus ճապոնական բրենդը IS սեդան նոր մոդելի գովազդային արշավի շրջանակներում ցուցադրել Է հատուկ տարբերակ, որը անվանվել Է LIT IS: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտնել Է Highsnobiety-ն:
Ավտոմեքենայի կորպուսը պատված Է 42 հազար լուսադիոդներով, որոնք թույլ են տալիս փոխել նրա գույնը: Մեքենան հավաքվել Է միակ օրինակով, դա Vevo երաժշտական տեսակայքի հետ իրականացված համատեղ նախագիծ Է:
Ավտոմեքենան օգտագործվել Է բրիտանացի երգչուհի Dua Lipa-ի Be the One տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում