Ճապոնացիները գունափոխվող ավտոմեքենա են ցուցադրել

17:28, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրեմիալ ավտոմեքենաների Lexus ճապոնական բրենդը IS սեդան նոր մոդելի գովազդային արշավի շրջանակներում ցուցադրել Է հատուկ տարբերակ, որը անվանվել Է LIT IS: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտնել Է Highsnobiety-ն:

Ավտոմեքենայի կորպուսը պատված Է 42 հազար լուսադիոդներով, որոնք թույլ են տալիս փոխել նրա գույնը: Մեքենան հավաքվել Է միակ օրինակով, դա Vevo երաժշտական տեսակայքի հետ իրականացված համատեղ նախագիծ Է:

Ավտոմեքենան օգտագործվել Է բրիտանացի երգչուհի Dua Lipa-ի Be the One տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am