Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսն առաջին անգամ մերժել Է Օբամայի վետոն

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ի Կոնգրեսն առաջին անգամ մերժել Է Օբամայի վետոն

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթահարել Է նախագահ Բարաք Օբամայի վետոն այն օրենքի նկատմամբ, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքներին թույլատրում Է դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարության ծառայողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associsated Press գործակալությանը:

Մասնավորապես, Սենատում վետոյի դեմ քվեարկել են 97 սենատորներ, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 348 կոնգրեսականներ:

Այսպիսով նախաձեռնությունը ձեռք Է բերում օրենքի ուժ, չնայած Օբամայի եւ Պենտագոնի մի շարք պաշտոնատար անձանց առարկությանը, որոնք պնդում Էին, թե այդ օրենքի ընդունման դեպքում աշխարհում կաճի վտանգն ամերիկյան շահերի եւ զինծառայողների համար:

Գործակալության տվյալներով՝ սա առաջին դեպքն Է Օբամայի նախագահության տարիներին, երբ Կոնգրեսին հաջողվել Է հաղթահարել նախագահի վետոյի իրավունքը:

Էր Ռիադը ժխտում Է իր առնչությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի գրոհների հետ: Թագավորության կառավարությունում ավելի վաղ նախազգուշացրել Էին, որ օրինագծի ընդունումը կարող Է հանգեցնել ԱՄՆ-ից սաուդյան ներդրումների դուրսբերման:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա գրոհած 19 ծայրահեղականներից 15-ը եղել են Սաուդյան Արաբիայի հպատակներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում