Միջազգային

Լեհ բժիշկները հիվանդին հանել են 16-ամյա կոմայից

2 րոպեի ընթերցում

Լեհ բժիշկները հիվանդին հանել են 16-ամյա կոմայից

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի բնակչուհուն հաջողվել է դուրս գալ 16-ամյա կոմայից` կենտրոնական նյարդային համակարգի յուրահատուկ խթանիչի փոխպատվաստման միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РИА Новости-ն, տեղեկացրել է RMF ռադիոկայանը:

Ալեքսանդրա Յանչարսկայան կոմայի մեջ է հայտնվել 6 տարեկանում թթվածնաքաղցի պատճառով, ինչն էլ դեղեր ընդունելիս ջրով խեղդվելու հետևանք էր: Այս տարվա մայիսին հիվանդի մայրը` լեհ դերասանուհի Էվա Բլաշիկը, նախաձեռնել է դրամահավաք, որի արդյունքում լեհ և ճապոնացի բժշիկները նրա աղջկա կենտրոնական նյարդային համակարգ խթանիչ են փոխպատվաստել: Այդպիսի խթանիչներ տեղադրվել են նաև վեց այլ հիվանդների: Օգոստոսի սկզբին պարզ է դարձել, որ նրանցից մեկը դուրս է եկել կոմայից, Ալեքսանդրան արդեն երկրորդն է:

«Նա հայացքով հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջը, արձագանքում է այն ամենին, ինչը նրան դուր է գալիս, բարկությունն է արտահայտում, երբ ինչ-որ բանից դժգոհ է: Այսպիսի շփում առաջ չի եղել»,-հայտարարել է բժիշկներից մեկը: Բժիշկները, սակայն, նշում են, որ աղջիկը միանգամից չի քայլելու և խոսելու, կոմայի մեջ գտնվելու ըթնացքում նրա օրգանիզմում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք վերականգնման կարիք ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում